Կազինոների հետ կապված նրանք երկար տարիներ այդ կեղծ լուրերը տարածում էին ու ես անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը ,որ ես նախագահ էի, իսկ անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկվում։ Այս մասին այսօր քարոզարշավի երկրորդ օրը Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Նրանք պիտի ասեին ՝ այդ ամբողջ ինֆորմացիան պահում են և այլն։ Ինքը ղալլաթ է անում, որ տենց բան է ասում։ Ինքը ամեն ինչի սկզբից եթե է ասում՝ եթե, եթե, եթե..։ Ես հիմա իրեն ասում եմ՝ եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր ասեր։ Ես հիմա այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս, կամ պետք է փաստ ներկայացնի կամ ես այնպիսի փաստեր են հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։