ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչեց  «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ն այս մասին որոշումը  ընդունել է հունիսի 8-ի նիստի ժամանակ: Մինչ որոշման ընդունումը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասն ներկայացրեց դրա հիմքերը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.