Խղճացի, որովհետև էդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել․ Տեր-Պետրոսյան

ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը։

«Քոչարյանն իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց, ասեց՝ ես Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի եմ հրավիրում։ Ի դեպ՝ ցանկացած զինատեսակով, այսինքն՝ պարսատիկից՝ ռագատկայից սկսած մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին՝ ուղղակի խղճահարությունից ելնելով։ Խղճացի, որովհետև էդ բանավեճը կարող էր Նիկոլի համար ինքնասպանություն լինել։ Էդ ես չեմ ասում, ինքն է ասել, ասել է՝ առաջին նախագահը մի ահավոր շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.