Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու՞ են շարունակում ասել՝ 5000-7000 զոհ ունենք․ Նիկոլ Փաշինյանը խոսել է զոհերի թվի մասին

44-օրյա պատերազմում զոհվածների պաշտոնապես հաստատված թիվն այսօրվա դրությամբ 3700-ին մոտ է։ Այս մասին այսօր Արմավիրում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ենթադրում ենք, որ այդ թիվը կարող է հասնել մինչև 4000-ի։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչու՞ են շարունակում ասել՝ 5000-7000 զոհ ունենք։ Էդ նրանց ցանկությո՞ւնն է, զոհի թիվ ավելացնելը ո՞րն է։ Նրանք դարձել են Ադրբեջանի իշխանության փաստաբանը, փաստորեն ուզում են ասել՝ Ադրբեջանի իշխանությունը չի կոտորել մեր զինվորներին, մենք են կոտորել, մենք ենք պատերազմ սկսել, և պատերազմական հանցագործություններ արել։ Այդ մարդիկ ուզում են ՀՀ-ն վերածել քաղաքացիական պատերազմի թատերաբեմի, բայց դա թույլ չենք տալու, ինչպես թույլ չենք տվել վերջին 7-8 ամիսներին»,- հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.