ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իբրև ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը ՀՀ դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն՝ ստուգման համար։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հարցին ի պատասխան հատնեցին ՀՀ դատախազությունից։

Սոցիալական ցանցերում տարածվել է մի տեսանյութ, ըստ որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ ներկայացող կանայք բնակարանից բնակարան են գնում և ներկայացնում են ԲՀԿ-ի նախընտրական ծրարը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.