Ադրբեջանը ձևավորվել է մարդկության դեմ հանցագործությունների արդյունքում

Ամեն անգամ, երբ ձևավորվում է ռուս-թուրքական «եղբայրությունը», այն ավարտվում է հայերի ցեղասպանությամբ (նվազագույն դեպքում զանգվածային բնաջնջմամբ) և հայերի պատմական տարածքների «եղբայրական» բաժանումով, այսինքն՝ հայրենազրկումով։ Այդպես էր նաև Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ կապված, որից հետո թուրքերն ու ռուսները ներխուժեցին Հայաստան և բաժանեցին այն՝ Նախիջևանի մարզը միացնելով Ադրբեջանին, որտեղ նախապես զանգվածաբար կոտորեցին հայերին։ Այդպես է եղել նաև Արցախում կամ Լեռնային Ղարաբաղում 1923 թվականին։ Մոտավորապես նույն բանը տեղի ունեցավ 2020 թվականին՝ վերջին պատերազմի ժամանակ։

Այս ամենը միջազգայնորեն պատժելի, ծանր հանցագործություններ են։

Մեր առաջարկը հետևյալն է՝

Հայաստանն իրավունք ունի և պետք է այդ հարցերը բարձրացնի բոլոր ատյաններումնաև՝ ՄԱԿում։

Այդ ատյաններին դիմումի հիմնական կետերն են՝

  1. Ժամանակակից Ադրբեջանի տարածքը ձևավորվել է բնիկ հայ բնակչության ցեղասպանության արդյունքում, որն իրականացվել է թուրքերի և ադրբեջանցիների կողմից, ռուս բոլշևիկների ռազմական և ֆինանսական աջակցությամբ։
  2. Ադրբեջանին իրավունք է տրվել ինքնուրույն գծել հայկական ինքնավար մարզի (Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ) սահմանը։
  3. Ընդ որում հայերը քննարկման կամ որևէ մասնակցության իրավունք չունեին։
  4. Արդեն նոր ժամանակներում՝ իննսունականների սկզբին, ղարաբաղի հայերը անջատվեցին Ադրբեջանից այն ժամանակվա օրենքներով, և դա անտեսվեց Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից։
  5. Իր գոյության ընթացքում Ադրբեջանը բռնի կերպով ասիմիլացրել է երկրի մի քանի միլիոն բնիկների (ոչ ադրբեջանցիների)։

Կրկնում ենք, կետերում նշվածը սարսափելի հանցագործություններ են, աշխարհը պետք է գնահատական տա այդ ամենին և անօրինական ճանաչի Ադրբեջանի հանրապետության տարածքի ձևավորումը ժամանակակից տեսքով։

Հոդվածը ներկայումս ստորագրվել է մի շարք կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների առաջնորդների և գիտնականների կողմից:

Հայրապետյան ՄիքայելՀայրիկյան ՊարույրԱլեքսանյան ԿառլենԱրմին ԱրթուրԲարսեղյան ԳրիգորԲեկլարյան Լևոն (Մոսկվա), Վարդանյան (Հոնկոնգ), Գասպարյան Վլադիմիր (ԱՄՆ), Գասպարյան Մարտիկ (Մոսկվա), ԳրիգորյանՂուկասյան ԱնդրիասԿանայան Ստեփան (ՄԱԿ), Քացախյան ՊետրոսՄակեյան ՊետրոսՄուշեղյան ԱլբերտԽզմալյան ՏիգրանՇիրխանյան Վահան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am