Մակրոնն Ալիևին կոչ է արել ազատ արձակել գերիներին, դելիմիտացիա անել ու թույլ տալ ՅՈւՆԵՍԿՕ-ին սկսել աշխատանքը ԼՂ-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրեբջանի նախագահի մամուլի ծառայությանը։

 

Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է խորը աշխատանք տանել կայուն խաղաղության համար պայմանների ստեղծման նպատակով։ Ֆրանսիայի նախագահն Ալիևին կոչ է արել ազատ արձակել բոլոր գերիներին և ակնկալել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին խաղաղ դելիմիտիացիա տեղի կունենա։ Մակրոնը Ալիևն կոչ է արել նաև թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում։

 

«Կարևոր է պահպանել շրջանի ողջ ժառանգությունն իր ողջ բազմազանությամբ։ Այս առթիվ խորհուրդ եմ տալիս դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության կազմակերպումը», – ասել է Մակրոնը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.