Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» է անվանել

ԱԺ այսօրվա արտահերթ նիստում պատգամավոր Թագուի Թովմասյանն անդրադարձել էր Աբովյանի դատաբժշկական կենտրոնում զինծառայողների մասունքների պահման պայմաններին ու քննադատել իշխանություններին։ Ի պատախսան՝ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասել էր «իդիոտկա»։

Թագուհի Թովմասյանը պահանջեց, որ Լենա Նազարյանը ներողություն խնդրի իրենից։

«Ես խոսեցի Հայաստանում պղծված դիակների մասին, և որպես արձագանք՝ նախագահողը իրեն թույլ է տալիս իմ ելույթից հետո վիրավորական արտահայտություն անել իմ հասցեին։ Տիկին Նազարյան, ամբիոնից պահանջում եմ՝ ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար, այլապես շատ ավելի կոշտ եմ գտնվելու։

Դուք իրավունք չունեք որևէ գնահատական տալ իմ ելույթից հետո։ Փոխանակ ներողություն խնդրեք, որ ձեր իշխանությունը դիակները պղծել է, լցրել եք կարտոֆիլի տոպրակների մեջ, դուք քննադատությանը պատասխանում եք վիրավորանքո՞վ։ Ամաչեք ուղղակի, էս ի՞նչ վարքագիծ է»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

«Եթե ես չեմ խոսում իմ զգացմունքների ու ապրումների մասին, դա չի նշանակում՝ ես չեմ զգում և չեմ ցավում։ Մենք էլ ենք մարդ ու մենք էլ համբերություն ունենք»,- արձագանքեց Լենա Նազարյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.