Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին ոստիկանները բերման են ենթարկում, հաղորդում է News.am-ը։
Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։
Նշենք՝ ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հրաժարական տա: Քաղաքացիների խոսքով՝ եթե մի փոքր մարդկային արժեք կա նրա մեջ, ապա պետք է հրաժարական տա: Նրանք բարձրացնում են իրենց բողոքի ձայնը օրերս պարզված այն իրողության մասին, որ զոհված զինծառայողների մարմինները եւ մասունքները պահվում են նկուղներում։