Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին խոչընդոտել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյան ընթացքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում մեկնարկեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, դեսպանատնից ոչ հեռու մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականության առնչությամբ: Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձեցին խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը: Նրանք փորձում էին ձեռքերով հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին: Անվտանգության աշխատակիցները ապահովեցին ավտոշարասյան մուտքը դեսպանատուն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.