«Քաղաքացիական պայմանագրի» 20-յակից ովքեր չեն ծառայել բանակում

ArmLur.am-ը անդրադարձել էր «Հայաստան» դաշինքի առաջին 20 համարներին եւ նշել, թե 14 արական սեռի ներկայացուցիչներից քանիսը չեն ծառայել բանակում: Այս անգամ կանդրադառնանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին 20 համարներին, որոնց թվում եւս չծառայածներ կան:

Նախ նշենք, որ 20-յակն ունի հետևյալ տեսքը.

1 Փաշինյան Նիկոլ —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

2 Միրզոյան Արարատ —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

3 Մակունց Լիլիթ

4 Պապիկյան Սուրեն

5 Սուքիասյան Խաչիկ —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

6 Նազարյան Լենա

7 Սիմոնյան Ալեն

8 Պետրոսյան Ռոմանոս

9 Դավոյան Արփինե

10 Թորոսյան Արսեն

11 Հարությունյան Արայիկ —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

12 Բաղդասարյան Նազելի

13 Ռուբինյան Ռուբեն

14 Արսենյան Գուրգեն

15 Ավանեսյան Անահիտ

16 Մելքոնյան Գագիկ

17 Արշակյան Հակոբ

18 Տիգրանյան Հերիքնազ

19 Կոնջորյան Հայկ —  ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

20 Փամբուխչյան Արմեն

Այսպիսով, բանակում չեն ծառայել` Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Խաչատուր Սուքիասյան, Արայիկ Հարությունյան, Հայկ Կոնջորյան: Այսինքն, ՔՊ-ի ցուցակի 14 հոգուց բանակում չեն ծառայել 5-ը:

Իհարկե, բանակում չծառայածներ կարող են լինել նաեւ ցուցակի մյուս հորիզոնականներում եւս: Սակայն հատկապես այս իրավիճակում, երբ երկիրը պատերազմական վիճակում է, բանակում չծառայածները չպետք է գերակշռեն որեւէ ուժի ցուցակներում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.