Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի ԵԱ չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշային կարգում Գյուրջինյանը պոկեց 98 կգ և հրեց 125 կգ: Երկամարտի 223 կգ արդյունքով հայ ծանրորդը դարձավ ԱԱ-ի ոսկե մեդալակիր:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.