Անվտանգության ոլորոտում մեր թիվ մեկ գործընկերը ՌԴ-ն է. Նիկոլ Փաշինյան

Անվտանգության ոլորտում ՀՀ թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է, այսօր իր համախոհների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Անվտանգային ոլորտի վերաբերյալ մեր պատկերացումները մենք հայտնել ենք։ Անվտանգության ոլորոտում մեր թիվ մեկ գործընկերը ՌԴ-ն է։ Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախմբի վերաբերյալ և միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ պայմանագիր։ Եվ այդ պայմանագրերով անհրաժեշտ ընթացակարգերը պիտի անցնենք։ ՀԱՊԿ-ն մեր հիմնական անվտանգային համակարգն է, որում մենք մասնակցում ենք, և դա այդպես էլ պիտի շարունակի լինել»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ անվտանգային համակարգում լուրջ ու կարևոր բաղադրիչ է ավելանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվացմամբ։ Հայաստանը պետք է համագործակցի նաև Իրանի, Վրաստանի գործընկերների հետ՝ տարածաշրջանի համար երկարաժամկետ ու կայուն խաղաղություն ապահովելու համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.