Շոյգուն շարունակեց Լավրովի ու Կոպիրկինի «ծամածռությունները»

Հայաստանի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպմանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ հաջողությամբ իրականացվում են Զինված ուժերի միացյալ խմբավորման, ինչպես նաեւ Հակաօդային պաշտպանության ռեգիոնալ միացյալ համակարգի ստեղծման համաձայնագրերը: Երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցիչ է Հայաստանում ռուսական 102-րդ բազան, որը ռեգիոնալ անվտանգության ապահովման կարեւոր գործոն է, ասել է նա:

Շոյգուն այսպիսով կանգնել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ու Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ նույն շարքում: Բանն այն է, որ Լավրովը Հայաստանում ստեղծված «բարդ իրավիճակի» կապակցությամբ հայտարարել էր, որ դժվար պահերին Ռուսաստանը միշտ օգնության ձեռք է մեկնում եղբայրական հայ ժողովրդին: Նրա ենթական՝ ՌԴ դեսպան Կոպիրկինն ասել էր, որ «Մեր հարաբերություններն անայլընտրանքային են։ Այն փորձությունները, որոնց միջով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը»։

Շոյգուն, ով խոստովանել էր «Թուրքիայի հետ Ղարաբաղում համատեղ բարդ օպերացիա» անցկացնելու մասին, ասում է, որ Գյումրիի բազան ռեգիոնալ անվտանգության ապահովման կարեւոր գործոն է:

Անգնահատելի խոստովանություններ, որոնք մատնում են Հայաստանի դեմ Լավրովի պլանի, եռակողմ փաթեթի իրագործման հետեւանքով ծուղակի մեջ հայտնված մոսկովյան մառազմատիկ վարչակարգի շփոթված ու խուճապային վիճակը: Այդ խոստովանություններն անշուշտ փորագրվելու են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ամփոփիչ հուշաքարի վրա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am