ԱՄՆ-ն պատրաստ է խաղաղ բանակցությունների միջոցով օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին

Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանի կողմից հայ զինվորականների գերեվարմամբ և կոչ է անում երկու կողմերին որքան հնարավոր է շուտ հարթել այդ միջադեպը խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հինգշաբթի տարածած հայտարարության մեջ:

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ և խաղաղ ճանապարհով լուծել այդ միջադեպը»,- հավելել է Փրայսը:

Մամուլի ծառայության ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման նպատակով խաղաղ բանակցային գործընթացի անցկացմանն ուղղված ջանքերին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.