Փարիզն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերով և զսպվածության կոչ է անում

Ֆրանսիան լրջորեն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող միջադեպերով, մասնավորապես, հայ զինծառայողների գերեվարմամբ, և կողմերին կոչ է անում զերծ մնալ սադրանքներից, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:

«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող միջադեպերի կապակցությամբ, որոնցից ամենաթարմը տեղի է ունեցել մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը, երբ ադրբեջանական զորքերը հայ վեց զինծառայողի են գերեվարել», - հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ:

Փարիզը «կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ ցանկացած սադրանքներից»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.