ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է անում չսրել իրավիճակը

ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և չսրել լարվածությունը, ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է РИА Новости-ն:

«ՄԱԿ-ը մտահոգությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը», - ասել է Դյուժարիկը:

«Մենք նաև հասկանում ենք, որ բանակցություններ են ընթանում: Երկկողմ բոլոր չլուծված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ երկխոսությամբ և դիվանագիտական միջոցներով», - հավելել է նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.