Հայաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի հունիսի 1-ից

Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում: «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.