Քոչարյանի շտաբում խուճապ է...

Երեկ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքում խուճապային իրավիճակ էր: Քննարկվել են նոր սոցհարցման արդյունքները, որոնք վատ հեռանկար են «գուժում» «Հայաստան» դաշինքին: Բանն այն է, որ սահմանային միջադեպերից հետո դաշինքի վարկանիշը մի
փոքր աճել էր, սակայն հանրության գիտակցումն առ այն, որ այս միջադեպերն ուղիղ կապ ունեն նախընտրական գործընթացների և անձամբ Ռոբերտ Քոչարյանի հետ, վատ հեռանկար է խոստանում նրա դաշինքին, որն արդեն ստացել է «ՀայասՊան» դաշինք անվանումը:

Վերոգրյալի ապացույցն այն է, որ հսկայական գումարները ծախսող Ռոբերտ Քոչարյանի թանկարժեք խորհրդատուներն ու փիառ պատասխանատուները երեկ ուշ երեկոյան իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր ռեսուրսներով՝ սոցցանցեր, կայքեր, 15 րոպեն մեկ սկսեցին նյութեր տարածել Ռոբերտ Քոչարյանի մասին, ինչը փիառ տեսակետից «գեղցիություն» է:

Մեր աղբյուրները նշում են, որ սոցհարցման քննարկման ժամանակ Քոչարյանը նյարդայնացել է, ասել է, որ միլիոնավոր դոլարներ է ծախսում, իսկ աճ չի ապահովվում: Դրանից հետո նրա քարոզչական թիմը սկսել է նյութեր լցնել համացանց, ինչը բոլոր կանոններով հակառակ ազդեցությունն է ունենում
հանրության վրա:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ է արդյունքներից, վկայում է այսօրվա ասուլիսը: Հարցին, թե Փաշինյանը շարունակում է բարձր վարկանիշ ունենալ, ուժեղի և հզորի դիրքից հանդես եկող Քոչարյանը սկսել է բողոքել, թե վարչական ռեսուրս է կիրառվում, մարդկանց են աշխատանքից հանում և հեռախոսային հարցումների արդյունքները չեն կարող արժանահավատ լինել: Եթե սա ասեր, օրինակ, Ստեփան Դեմիրճյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, բոլորն այդ ասածը միանշանակ լուրջ կընդունեին: Բայց «որսորդ» Քոչարյանի այս թույլ հակափաստարկը և երեկվանից սկսված մեդիա խուճապը վկայում են նրա դաշինքում ոչ այնքան առողջ և անհանգիստ մթնոլորտի մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝