«Սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման` կոպտագույն դրսևորում է...».Արսեն Սարգսյանի պատասխանը՝ Ադրբեջանին

Իրավաբան-լրագրող Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

Սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորում է...

Օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը 607 կողմ ձայնով ընդունեց բանաձեւ, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց, չնայած այս ամենին՝ գերեվարված մեր քաղաքացիները 6 ամիս և ավելի շարունակ ապօրինի կերպով պահվում են Ադրբեջանում, իսկ այժմ էլ կեղծ մեղադրանքներ է առաջադրում: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ մեր գերեվարված քաղաքացիները նախ և առաջ պաշտպանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի և Ժնևի 3-րդ կոնվենցիայի դրույթներով, ավելին՝ գերեվարված մեր հայրենակիցների նկատմամբ որևէ ոտնձգություն արդեն իսկ հարվածի տակ է դնում և խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացումը: Կոչ եմ անում և պահանջում եմ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներին որպեսզի Ադրբեջանի վրա պատժամիջոցներ կիրառեն և պահանջեն րոպե առաջ ազատ արձակեն բոլոր մեր հայրենակիցներին առանց որևէ այլ նախապայմաներ առաջարկելու:

Հիշեցնենք, որ Հայ երկու գերու՝ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործն ուղարկվել է Ադրբեջանի ռազմական դատարան։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ գործով իբրև տուժող, ներգրավվել է 12 ադրբեջանցի:

 

Քննության տվյալները նշում են, թե իբրև ՀՀ քաղաքացիները արցախյան առաջին պատերազմի ընթացքում խոշտանգել են ադրբեջանցի գերիների։

Լյուդվիկ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Վարանդայի շրջանում։

Նմանատիպ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև մյուս հայ ռազմագերուն՝ իբր խոշտանգումներ իրականացնելու համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.