«ՀԱՊԿ դռները բաց են Ադրբեջանի համար...»․ ՌԴ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Այս մասին Իզվեստիային տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռուդենկոն։

«․․․Ինչ վերաբերում է մյուս երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլորի համար։ Միակ բանը, որ կարող է խանգարել մուտքին, կանոնակարգի դրույթն է, ըստ որի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու համար նրան անդամների միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է լինեն։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև առայժմ չկան նման հարաբերություններ։ Երբ դրանք հաստատվեն, հույս ունենք, վաղ թե ուշ կլինի դա, այդ հարցն էլ կարող է գործնական հարթություն մտնել», – ասել է Ռուդենկոն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.