Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել՝ Մինսկում ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի համար, անհրաժեշտ է կիրառել պատժամիջոցներ։

«Բելառուսի ռեժիմի մտահոգիչ և անօրինական վարքագիծը հետևանքներ կունենա։ Անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ryanair-ի ինքնաթիռի առևանգման համար, պետք է պատժամիջոցներ կիրառվեն։ Լրագրող Ռոման Պրոտասևիչը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-գրել է նա իր թվիթերյան էջում։

Աթենքից Վիլնյուս ուղևորվող ինքնաթիռը կեղծ ահազանգով հարկադիր վայրէջքի դրդելու դեպքի առթիվ Բելառուսին պատժամիջոցներով է սպառնացել նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.