Իրավաբան-լրագրող՝ Արսեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել.
Հայաստանի խնդրի լուծման ԲԱՆԱԼԻՆ, որից վախենում է Ռուաստանը եւ Անկարան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումից...
Եվ այսպիսով հաջորդ քայլն անելու իրական ժամանակն է, իսկ հաջորդ քայլը՝ միանալ Մակրոնի առաջարկին և դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Ժամանակը Ոսկի է Տղերք... Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, չսպասելով Երեւանից զանգի, ինքն է զանգել Փաշինյանին: Նա պահանջել է ադրբեջանական զորքի դուրսբերում Հայաստանի Սյունիքի մարզից եւ խորհուրդ տվել դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Եվ նաև ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեռախոսզրույցի ժամանակը պատրաստ է ռազմական օգնություն տրամադրել ասել է Ֆրասնիայի նախագահ Էմանուել Մակրոնը, և մենք ընդունում են առաջարկը և դիմում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և եթե նաև մեզ աջակցում է ԱՄՆ-ն ապա...
Իր հերթին ԱՄՆ Պետդեպարտամենտը հատկանշական հայտարարություն է արել՝ նշելով, որ էսկալացիան ծագել է «Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի չսահմանազատված մասում»։
Եթե համադրենք այս երկու հայտարարությունները, հատկանշական պատկեր կստացվի՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները լեգիտիմ չեն, եւ անհրաժեշտ է ՄԱԿ ԱԽ որոշումը վերջնական սահմանների հաստատման համար։ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ակնարկում են, որ 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով գծվել են տարածաշրջանի սահմանները, միջազգայնորեն ճանաչված չեն։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ռեգիստրում չկան 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, եւ ներկայիս սահմանները պահպանվում են միայն շնորհիվ այն բանի, որ Թուրքիան ու Ռուսաստանը պարբերաբար երկարաձգում են այդ պայմանագրերը։ 2020 թվականի եռակողմ հայտարարությունը այդ պայմանագրերի երկարաձգումն է, որը Հայաստանին պարտադրել են ահաբեկչական պատերազմով։
Փաստորեն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան նշում են խնդրի արմատը՝ խորհուրդ տալով Հայաստանին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ պարզել, թե ինչ հիմքով են գծված նրա սահմանները։ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, և ստամբուլը՝ Կոստանդապոլիս է անվանել, ակնհայտ է դարձել, որ ԱՄՆ-ն վերապահումներով է մոտենում ներկայիս Թուրքիայի սահմաններին, եւ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների բանաձեւերն Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին վկայում են, որ Ֆրանսիան նույնպես կասկածելի է համարում տարածաշրջանի ներկայիս սահմանները։ Տվյալ պարագայում եթե 1921 թ-ի քարտեզագրմամբ ենք գնում արդյունքում ինչ կունենանք, այսպիսով... Երևանում 1920 թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված համաձայնագրով դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, Հայաստանը հայտարարվեց «անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն»:
Պետք է նկատի ունենալ, որ Առաջին Հանրապետության կողմից 1918-1920 թվականներին ստորագրված և ոչ մի միջազգային պայմանագրով, չեն որոշվել Հայաստանի Հանրապետության ամբողջական տարածքներն ու սահմանները, դրանցում որոշվում էր ընդամենը հայ-թուրքական սահմանագիծը: ՀՍԽՀ կազմում «անվիճելի կերպով» մտնող տարածքները նշված են Երևանի դեկտեմբերի 2-ի համաձայնագրի 3-րդ հոդվածում, որով Ռուսաստանի կառավարությունն ընդունում էր, որ Խորհրդային Հայաստանին պատկանում են Երևանի նահանգն իր բոլոր գավառներով, Կարսի մարզի մի մասը, որը զինվորական տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությունը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի այն մասը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնության (Թիֆլիսի 1920 թ. հայ-ռուսական-հեղ.) շրջանակներում և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին մինչև 1920 թ. սեպտեմբերի 28-ը (մինչև թուրք-հայկական պատերազմի սկիզբը-հեղ.):
Այդուհանդերձ, անդրադառնանք այն խնդրին, թե դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի 3-րդ հոդվածով հայկական ո՞ր տարածքներն էին ընդգրկվելու նորաստեղծ խորհրդային հանրապետության կազմում և որքան էր կազմելու վերջինիս ընդհանուր տարածքը:
«Երևանի նահանգն (նահանգը կազմված էր 7 գավառից՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի, Նոր Բայազետի, Սուրմալուի, Շարուր–Դարալագյազի և Նախիջևանի) իր բոլոր գավառներով», այն է` շուրջ 26.400 քառ. կմ: Այս (նաև Զանգեզուրի գավառի) դեպքում կարծես որևէ անորոշություն չկա:
«Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը», որը զբաղեցնում էր շուրջ 7673,4 քառ. կմ տարածք:
Ավելացնենք, որ Զանգեզուրի գավառը ներառում էր ժամանակակից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ, Բերդաձորի (1920 թ.՝ Ղարաղշլաղ) ենթաշրջանը (այժմ` ԼՂՀ Շուշիի շրջանում), ինչպես նաև Մեծ Քիրս լեռնագագաթի (2725 մ) հարավարևմտյան ստորոտին ընկած «Ղուզեյի գյուղերը» (այժմ` ԼՂՀ Հադրութի շրջանում):
Երևանի համաձայնագրի «Կարսի մարզի մի մասը, որը զինվորական տեսակետից կապահովի երկաթուղու անվտանգությունը` Ջաջուռ կայարանից մինչև Արաքս կայարանը» սահմանումը բավական անորոշ ձևակերպում է: Ուստի առկա քարտեզագրական նյութի վերլուծության միջոցով փորձենք պարզել Կարսի մարզի այն տարածքը, որը տեսականորեն կարող էր անցնել Խորհրդային Հայաստանին: Նկատի ունենալով, որ վերոհիշյալ կայարանների միջև ձգվող երկաթգիծը գրեթե ամբողջությամբ անցնում էր Ախուրյան (1920 թ.` Արփաչայ) գետի երկայնքով, տրամաբանական է կարծել, որ ՀՍԽՀ համար նախատեսվող շրջանի մեջ պետք է ներառվեին նախկին Կարսի մարզի համանուն շրջանի (օկրուգ) Աղբաբայի, Զարիշատի և Շորագյալի (Արևմտյան Շիրակ), ինչպես նաև Կաղզվանի շրջանի (օկրուգ) Նախիջևանի տեղամասերը: Նշված վարչամիավորները, ինչպես նշեցինք, ձգվում էին Ախուրյան գետի երկայնքով և դրանց ընդգրկումը ՀՍԽՀ կազմում կապահովեր այն ռազմավարական «խորությունը», որը հնարավոր կդարձներ Հայաստանի հյուսիսային շրջաններն Արարատյան դաշտի և Երևանի հետ կապող երկաթուղու անխափան և անվտանգ շահագործումը հայկական իշխանությունների կողմից: Աղբաբայի տեղամասը զբաղեցնում էր շուրջ 650 քառ. կմ տարածություն` ընդգրկելով Արփի լճի ավազանն ու Ախուրյանի ակունքների շրջանը: Տեղամասը Կարսի մարզի միակ տարածքն էր, որ գրեթե ամբողջությամբ մնաց խորհրդային հանրապետության կազմում (այժմ` ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջան): Զարիշատի տեղամասը, որն ընկած էր Աղբաբայից հարավ, զբաղեցնում էր շուրջ 1256,5 քառ. կմ տարածություն, իսկ Շորագյալը ներառում էր պատմական Անիի շրջանը` մինչև Կարսագետի և Ախուրյանի միախառնման վայրը` զբաղեցնելով շուրջ 1151,4 քառ. կմ տարածություն: Ինչ վերաբերում է 4-րդ` Կաղզվանի շրջանի Նախիջևանի տեղամասին (պատմական Շիրակի հարավ արևմտյան հատվածը), ապա այն Անիի հարավային մատույցներից ձգվում էր մինչև Սուրմալուի գավառի վարչական սահմանը` զբաղեցնելով շուրջ 1359 քառ. կմ տարածու թյուն: Այսպիսով` Կարսի մարզից ՀՍԽՀ–ին անցնող տարածքը կազմելու էր շուրջ 4417 քառ. կմ, ինչը նախկին մարզի (տարածքը` 18738,5 քառ. կմ) գրեթե 1/4 մասն էր: Այս կապակցությամբ նշենք նաև հետևյալը: Վաստակաշատ գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բ. Հարությունյանը խնդրին առնչվող իր բոլոր քարտեզներում ՀՍԽՀ–ին անցնող վերոհիշյալ տեղամասերի հետ միասին ներառել է նաև Կարսի մարզի Արդահանի շրջանի (օկրուգ) Չլդըրի տեղամասը, որը կազմում էր շուրջ 1095 քառ. կմ: Այս վարչամիավորը, տարածվելով մինչև Թիֆլիսի նահանգի Ախալքալաքիգավառի հարավային սահմանագլուխը, խիստ հեռու էր ընկած, որպեսզի ուղղակի վտանգ ներկայացներ հայկական երկաթուղու համար: Ուստի կարծում ենք, որ Չլդըրի տեղամասի ընդգրկվելը ՀՍԽՀ–ին Կարսի մարզից հատկացվելիք տարածքների մեջ այն քան էլ հիմնավորված չէ:
4. Երևանի համաձայնագրի 3–րդ հոդվածի՝ «Ղազախի գավառի մի մասը, որի սահմանները որոշված են օգոստոսի 10-ի համաձայնության շրջանակներում» ձևակերպումը նույնպես որոշակի լուսաբանման կարիք ունի: Նախ հարկ է նշել, որ Թիֆլիսի 1920 թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագրով, որը ռուսական կողմից ստորագրել էր Լեգրանը, իսկ հայկական կողմից՝ Ա. Ջամալյանն ու Ա. Բաբալյանը, Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը: Համաձայնագրով իրավական ձևակերպում էր ստանում ՌՍԴԽՀ զորքերի կողմից Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի «ժամանակավոր» զինագրավումը, որով Ռուսաստանը «ստեղծում է բարենպաստ պայմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը խաղաղ կարգավորելու համար»: Մասնավորապես, ինչ վերաբերում էր Ղազախի գավառին, ապա կողմերը համաձայն էին, որ ՀՀ զորքերը մնան այն գծի վրա, որը նրանք զբաղեցնում էին հուլիսի 30-ի դրությամբ: Փաստորեն, խորհրդային կառավարությունը ճանաչում էր Ղազախի գավառի տարածքում 1918–1920 թթ. ձևավոր ված հայ-ադրբեջանական սահմանը: Ղազախի գավառը (տարածքը` շուրջ 5800 քառ. կմ), որը մինչև 1918 թ. մտնում էր Ելիզավետպոլի նահանգի մեջ, ազգագրական առումով կազմված էր երկու՝ հայկական (արևմուտքն ու հարավը) և մահմեդական (արևելքն ու հյուսիսը) մասերից: Հայկականը, որը կազմում էր գավառի մեծ մասը, հիմնականում ընդգրկում էր ժամանակակից ՀՀ Տավուշի մարզի գրեթե ամբողջ տարածքը (2587 քառ. կմ): Տավուշի մարզի տարածքից դուրս էր մնում Կողբ գետակի (Կուրի վտակներից) և Դեբեդի միջև բարձրացող Գուգարաց լեռնաշղթայով ձգվող ջրբաժանից արևմուտք ընկած փոքր հատվածը, որը, լինելով Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի կազմում, 1919 թ. մտցվել էր Լոռու չեզոք գոտու մեջ: Այս հատվածն ընդգրկում է ժամանակակից ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի (նախկին շրջանը) Այրում քաղաքը և Բագրատաշեն (1920 թ.՝ Լամբալու), Զորական (1920 թ.՝ Վերին Քյորփլու կամ Քերփլի), Լճկաձոր (Աչքաձոր), Արճիս, Դեղձավան, Դեբետավան, Հաղթանակ, Պտղավան գյուղերը՝ 117,35 քառ. կմ ընդհանուր մակերեսով (հաշվարկն ըստ` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման տեղեկատու», Երևան, 2012, էջ 101 (այսուհետ՝ Տեղեկատու): Միաժամանակ հայկական հատվածի մեջ էին մտնում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի (ն.` Կրասնոսելսկի շրջան) Աղստև գետի Գետիկ վտակի հովտում ընկած հյուսիսային բնակավայրերը՝ ներառյալ շրջկենտրոնը, ինչպես նաև Արծվաշեն (1920 թ.՝ Բաշգյուղ կամ Բաշքենդ) ավանն իր շրջակայքով: Ընդ որում, ինչպես ցույց են տվել փաստերը, վերջինիս հետ Առաջին Հանրապետության մաս են կազմել նաև Ախնջի գետակի (Տավուշի բազուկը) ակունքների շրջանը և Կուրի մեջ թափվող Ասրիկչայից արևմուտք ընկած տարածքը, որը ձգվում էր մինչև Տավուշի մարզի Բերդի տարա ծաշրջանի (ն.` Շամշադինի կամ Տավուշի շրջան) ծայրարևելյան սահմանագլուխը: Փաստորեն, 1918–1920 թվականներին այս հատվածում պահպանվել էր երբեմնի Ղազախի ու Ելիզավետպոլի գավառների վարչական սահմանագիծը: Մեր հաշվարկներով, վերը նշված սահմաններում, պայմանականորեն Ճամբարակի և Արծվաշենի անվանված ենթաշրջանները զբաղեցնում էին ավելի քան 610 քառ. կմ տարածք, որից 356,4 քառ. կմ-ը բա ժին էր ընկնում առաջինին, իսկ 254 քառ. կմ–ը՝ երկրորդին: Վերջապես, Ղազախի գավառի հայկական հատվածի սահմանների ճշտգրտման համար հարկ է քննարկել ևս մի հողատարածքի հարցը, որը մեր հանրապետության համար ուներ (և առ այսօր ունի) ռազմավարական բացառիկ կարևորություն: Խոսքը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջանների միջև սեպի նման խրված Ներքին Աքսիփարայի, աղավաղված հայկական Ոսկեպարից) ենթաշրջանի մասին է, որը համընկնում է նախկին Ղազախի գավառի երկրորդ ոստիկանական տեղամասի ութ թաթարաբնակ գյուղերից կազմված Աքսիփարայի գյուղական հասարակությանը: 1918–1920 թվականներին այս տարածքը նույնպես գտնվել է Հայաստանի Հանրապետության կազմում: Սա երևում է ՀՍԽՀ ներքին գործերի ժողկոմատի կողմից 1923 թ. մարտի 21–ին կառավարություն առաքված մի զեկուցագրից, ուր մասնավորապես նշված է. Ի դեպ՝ Առաջին Հանրապետության տարածքում են եղել Ն. Աքսիփարայի հարևան մի քանի գյուղեր ևս (Բաղանիս–Հայրում, Ղուշչի–Հայրում, Մազամլու, Հայրըմլու): Այդ հողատարածքը կազմում էր շուրջ 60 քառ. կմ: Անշուշտ, հարևան հանրապետության ղեկավարությունը հեռահար նպատակներ էր հետապնդում, երբ պահանջում էր վերոհիշյալ ենթաշրջանը: Ըստ էության, դրա նպատակն էր տարանջատել Հայաստանի հյուսիսարևելյան շրջանները, սեպաձև խրվել մեր հանրապետության տարածքում և շարունակել ավանդական դարձած զավթողական քաղաքականությունը:
Ամփոփենք. ըստ էության՝ 1920 թ. կեսերին Հայաստանի իրավասության ներքո Ղազախի գավառից շուրջ 3260 քառ. կմ տարածք:
5. Երևանի համաձայնագրի 3-րդ հոդվածի՝ «Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանի տիրապետության տակ էին գտնվում մինչև 1920 թ. սեպտեմբերի 28–ը», ձևակերպման մեջ պետք է հասկանալ նախկին Բորչալուի գավառի այն հատվածը, որը տարածվում էր Ձորագետից անմիջապես հարավ` մինչև նախկին Երևանի նահանգի հյուսիսային սահմանը և մտնում էր վերոհիշյալ վարչամիավորի Լոռու ոստիկանական տեղամասի մեջ: Այս հատվածում էին գտնվում 11 գյուղական հասարակություններ՝ իրենց 26 բնակավայրերով: Ըստ էության, Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվելու էին ներկայիս ՀՀ Լոռու մարզի Ալավերդու (ն.` Թումանյանի) ներառում էր ներկայիս Դսեղ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան, Չկալով (ն.՝ Սադիբագդի) համայնքներն իրենց հողատարածքներով և Ստեփանավանի ներառում էր ներկայիս Ստեփանավան քաղաքը (1920 թ.՝ Ջալալօղլի), ինչպես նաև Ամրակից (ն.՝ Նիկոլաևկա, խորհրդային շրջանում՝ Կիրով), Արմանիս, Գարգառ (ն.՝ Հայ Գյառգյառ), Գյուլագարակ, Կաթնաղբյուր (ն.՝ Ղոթուրբուլաղ), Կուրթան, Հոբարձի, Պուշկինո (ն.՝ Ռուս Գյառգյառ), Վարդաբլուր, Ուրասար (1920 թ.՝ Նովո-Պոկրովկա, խորհրդային շրջանում՝ Կույբիշև) համայնքներն իրենց հողատարածքներով տարածաշրջանների հարավային, Վանաձորի տարածաշրջանի (ն.` Գուգարքի շրջան) հյուսիսային և Տաշիրի տարածաշրջանի (ն.` Կալինինոյի շրջան) հարավարևմտյան հատվածները՝ շուրջ 1060 քառ. կմ տարածու թյամբ: Նշված տարածքից ամենամեծ մասնաբաժինը հասնում է Ստեփանավանի (407,5 քառ. կմ) և Ալավերդու տարածաշրջաններին (335,5 քառ. կմ): Վանաձորի և Տաշիրի տարածաշրջաններից Խորհրդային Հայաստանին անցնող մասերը կազմում էին համապատասխանաբար՝ 144,3 և 90 քառ. կմ: ներառում էր ներկայիս Վանաձորի տարածաշրջանի հետևյալ համայնքները. Ձորագյուղ, Ձորագետ (ն.՝ Քոլագերան քաղաքատիպ ավան), Անտառամուտ (ն.՝ Քոլագերան), Վահագնի (1920 թ.՝ Շահալի), Եղեգնուտ (1920 թ.՝ Ղամշկուտ), Դեբետ (1920 թ.` Խաչիգյուղ), Վահագնաձոր: Տաշիրի տարածաշրջանից միայն այժմյան Կաթնառատի համայնքի տարածքն էր ամբողջությամբ ընդգրկվելու ՀՍԽՀ կազմում: Բացի այդ՝ Խորհրդային Հայաստանի մաս էր կազմելու նաև ներկայիս Մեղվահովիտ (ն.` Թազաքենդ կամ Ղարաիսա) համայնքի մեծագույն մասը՝ Նորամուտ (ն.` Ղարաղալա) գյուղով (Մեղվահովիտը մնում էր չեզոք գոտում), ինչպես նաև Բլագոդարնոյե համայնքի հողատարածքները՝ առանց գյուղիԻ մի բերելով տարածքային հաշվարկները՝ փաստենք, որ 1920 թ. դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագրի 3-րդ հոդվածով նորահռչակ Խորհրդային Հայաստանի համար նախատեսված տարածքը պետք է կազմեր ավելի քան 43000 քառ. կմ: Համեմատության համար նշենք, որ Մոսկվայում 1921 թ. հրատարակված 1918–1920“ գրքում ՀՍԽՀ տարածքը 1920 թ. դեկտեմբերի դրությամբ ցույց է տրված 34.288 քառ. վերստ կամ 39.019 քառ. կմ : Իսկ Ա. Հակոբյանը, իր իսկ հարցադրմանը` «թե որքան տարածք էր մնում Խորհրդային Հայաստանին 1920 թ. դեկտեմբերի իրավիճակով», նշում է. «Տարածքային սահմանային խնդրի քիչ թե շատ հետևողական ու արդարացի լուծման դեպքում, կարծում ենք, որ ՀՍԽՀ տարածքը կարող էր հասնել առն վազն 40000 քառ. կմ–ի»:
Հ.Գ. Դիմելով ՄԱԿ-ի Ախ-ին, եթե ամեն ինչ ընդանում է ի օգուտ մեզ, դիվանագիտական պատերազմում մեծ հաղթանակ ենք տանում, եթե ըստ պլանավորվածի է ընթանում, Մոսկվան եւ Անկարան վախենում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս որոշումից.... Հա մոռացա հավելեմ, ես Հայոց Պատմություն լավ գիտեմ քարտեզագետ չեմ, բայց նաև իրավաբան եմ...