ArmLur.am-ը արդեն մի քանի օր ահազանգեր է ստանում այն մասին, որ մայրաքաղաք Երեւանում անդադար ինքնաթիռներ են պտտվում: Քաղաքացիները անհանգստացած են ու փորձում են պարզել, թե ինչ է կատարվում, ինչու է նման հաճախականությամբ ինքնաթիռները պտտվում մայրաքաղաքի երկնքում:
Արդեն մի քանի օր է մենք փորձում ենք այս տեղեկությունը ճշտել ՀՀ Պաշտպանության նախարարությունից: ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատու Գեւորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում, նախարարության լրատվական բաժնում որեւէ կենդանի շունչ չկա: Ի դեպ, մենք փորձում ենք նաև այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն վերջինս եւս անհետացել է՝ զանգերին չի արձագանքում:
Նշենք, որ մայիսի 12-ից լարված իրավիճակ է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի սահմաններում ու նշված գերատեսչությունը կարծես, թե «փակել» է նախարարության դռներն ու անհետացել, ոչ ոք չկա, ոչ մեկ ոչ մի բան չի խոսում:
Մանրամասները՝ տեսանյութում: