Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Մելիքյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել է․
«Այդ նույն օրվա ու նույն տեղի տեսանյութ,բայց այս անգամ մեր տղաների կողմից նկարահանված»։
Հիշեցնենք, որ այսօր համացանցով տարածվեց հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ մի տեսանյութ, որի առնչությամբ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում տարածեց՝ նշելով, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
«Միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: