Տեսանյութում տեղի ունեցած իրադարձություններից մոտ 2 ժամ հետո մեր տղերքը ադրբեջանցիների գլխին էլ ավելի «բեթար օյին» են խաղացել, բայց չեն նկարել ու գցել համացանց՝ հասկանալով այսօրվա վիճակը։ Այս ամսին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Նշենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տեսանյութ է տարածվել ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարությունը սկզբում հերքեց, այնուհետև հաստատեց այն, որ այն արվել է վերջին օրերի ընթացքում։ Հայտարարությունում նշված էր, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Ղուկասյանը նշում է, որ հայ զինվորների հասցեին տարաբնույթ վիրավորանքներ են հնչում, ինչը անընդունելի է։
«Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչքան վատ է զգում այդտեղ եղած զինվորը, երբ ամբողջ համացանցը տեսնում է, թե ինչպես են իրենց հետ վարվում։ Ասում եմ՝ 2 ժամ չի անցել, մեր տղերքը դրանից «բեթար» են վարվել ադրբեջանցիների հետ, դա հաստատ եմ ասում ձեզ։ Չեն նկարել, չեն գցել ինտերնետ, որովհետև պետք չի»,-ասում է Ղուկասյանը ու հորդորում այս տեսանյութը արգելափակել, ոչ թե ակտիվ տարածել։