ԶՈՒ ԳՇ-ն հերքել է Վարդենիսի սահմանին ադրբեջանցիների կողմից հայկական դիրք գրավելու մասին լուրը

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե Վարդենիսի սահմանային հատվածում ադրբեջանցիների կողմից հայկական դիրք է գրավվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ-ից կտրականապես հերքել են այդ տեղեկությունը:

«Ոչ միայն ադրբեջանցիները հայկական որևէ դիրք չեն գրավել, այլև նույնիսկ տեսականորեն չէին կարող  գրավել, քանի որ սահմանային այդ հատվածում, որտեղ ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ապահովել,  մարտական դիրքեր ուղղակի չկան և դա ընդամենը բաց տարածք է, որը, ինչպես նաև այդտեղ գտնվող ադրբեջանցի զինվորականները,  գտնվում է հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ»,- հստակեցրել են ՀՀ ԶՈւ ԳՇ-ից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.