Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Հայաստանն ակտիվացնում է Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: «Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ կից տեղադրելով նաև ՀՀ անվտանգության խորհրդի նիստում իր ելույթի տեսանյութը:
«Սա առավոտյան ԱԽ նիստում իմ ունեցած ելույթն է: Նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»,-նշել է Փաշինյանը: