Անվերահսկելի իրավիճակ Սասնա ծռերի դատին. Դեդն ըմբոստացավ․..

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Սասռնա ծռեր 11 անդամի դատավարությունն ընթանում է լարված մթնոլորտում։ Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքի ներկայացման փուլում։ Դատարանը պետք է քննարկեր փաստաբան արայիկ Պապիկյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի՝ դատավարության ներկայացվող մեղադրանքների մեջ անճշտություններ կան։

Այդ հայտարարության առնչությամբ ելույթ էր ունենում մեղադրող դատախազը, երբ փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ առարկում է դատարանի գործողությունները։

Դատավորի եւ փաստաբանի մեջ բանավեճ սկսվեց, նախագահող դատավոր Արթուր Օհանյանը սկզբում դիմելով փաստաբանին՝ ասաց, որ վերջինս ուշացել է, եւ ընդհատում է մեղադրող դատախազի խոսքը, որը դատարանը չի թույլատրում։

Այնուհետեւ երբ Լուսինե Սահակյանը շարունակեց նկատել, որ իրավունք ունի դատավարական օրենսգրքով ընդհատումներ անել դատավորն ասաց,

«Շատ էլ որ հաշվի ենք առնում՝ կին եք ու բան չենք ասում»։

Դատավորի այս հայտարարությունն առաջացրեց մյուս փաստաբաննների ու դահլիճում գտնողների զայրույթը, փաստաբան Երվանդ Վարոսյանը նկատեց, որ դատավորն իրավունք չունի սեռերի միջեւ տարբերություն դնելու։ 

Սասնա ծռերի անդամ Մարտիրոս Հակոբյանը /Դեդ/ ստեղծված իրավիճակից դուրս եկավ ափերից եւ փորձեց ինքնակամ քել դատական նիստերի դահլիճը։ Կարգադրիչները փորձեցին նրան զսպել, ինչի ժամանակ նա քիչ էր մնում վայր ընկներ։

Առաջացավ բավականին լարված իրավիճակ, եւ դատավորը հեռացավ նիստերի դահլիճից։ Ավելի ուշ կարգադրիչները հայտարարեցին, որ ընդմիջում է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ henaran.am