Պատերազմի ժամանակ երեք անգամ հրադադար հայտարարվեց եւ այդ պետությունները, թե Ամերիկան, թե Ռուսաստանը, թե Արեւմուտքը չկանգնեցրին այդ պատերազմը, եթե նրնցից որեւէ մեկն ուզենար կանգնեցնել պատերազմը, կկանգներ պատերազմը:
Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ արտահերթ նիստում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Էստեղ ամեն մեկը գոռում է, մեկն ասում է՝ ռուսամետ է, մյուսը արեւմտամետ է, ես հայամետ եմ, ես զինվոր եմ, սովորական գյուղացի տղա զինվոր եմ: Մեզ հիմա ներքին համախմբվածություն, կայունություն է պետք: Այսօր ասում ենք՝ թուրքն եկել հասել է Սյունիք, հելել իրար ենք քննադատում:
Հետո կպարզենք, եկեք այս արհավիրքի դեմն առնենք համախմբված: 44-օրյա պատերազմում ձեր նշած պետություններից որոշակի չափով մեզ օգնել է Ռուսաստանը: Մենք այսօր մեր աշխարհագրական դիրքից ելնելով իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին: Մենք ուրիշ տարբերակ չունենք, եկեք չբղբղենք, ունքի տեղը աչքն էլ հանենք:
Հիմա դիմել են ՀԱՊԿ-ին, որը պարտավոր է մեզ օգնել, բայց դա չի նշանակում, որ պետք է թեւներս ծալած նստենք, սպասենք, որ ՀԱՊԿ-ը մեզ օգնի: Եթե կա թերացում իշխանության կամ ՊՆ-ի կողմից, որ մինչեւ էսօր… ես լավ քաջատեղյակ եմ, թե ինչ է կատարվում սահմաններին, բայց ինձ իրավունք չեմ վերապահել գամ էստեղ ասեմ, ժողովրդի մեջ բան գցեմ»,-ասաց նա:
Անդրադառնալով ադրբեջանի զինուժի առաջխաղացմանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Եթե մարտական գործողությունները ընթացքում վերցնեին էդ դիրքերը, հասկանալի կլիներ: Ձյուն-ձմեռ է. եթե ՊՆ-ն թերացել է եւ էդտեղ դիրքեր չի դրել, դա մի խնդիր է, բայց որ չի կարողացել, դա ուրիշ խնդիր է: Իրենք էլ չեն կարողացել էն կողմից գալ մինչեւ էդտեղ: Էսօր հնարավորություն է ստեղծվել, եկել են: Հիմա պետք է խելոք լինենք, եռակողմ հանձնաժողով ստեղծվի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան:
Եթե հիմա էստեղ ասենք Պաշտպանության նախարարին՝ արի ասա, ինչ ա եղել, ինչ է կատարվել, ոնց կարող է գալ նման բան ասել նախարարը կամ որեւէ մեկը: Պետք է որոշբվի, թե մենք մեր դիրքերում ինչ ենք անում, ինչ կարող ենք անել, որ թշնամին առաջ չգա: Ես ասել եմ, որ մենք Սյունիքում պրոբլեմ ունենք, ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ քաշվում եմ: Մենք պետություն կորցնելու խնդրի առաջ ենք, եկել էստեղ չգիտեմ ինչեր ենք խոսում»,-ընդգծեց նա: