ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց, որ այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:
«Արմենիապրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշեց, որ դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններից հետո, համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ: