Ադրբեջանցիները դեռ ՀՀ տարածքում են. Հայկական կողմը բանակցությունների ժամանակ կոշտ պահանջ է ներկայացրել. ՊՆ

Այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի, Վարդենիսի, Սիսիանի ուղղություններում։

 

ՀՀ Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրեցին, որ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել զորքերը հայկական տարածքից, պնդելով, որ անգամ մեկ մետր չեն զիջելու, պետք է վերադառնան ելման դիրքեր։

Նախարարությունից հայտնեցին նաև, որ հայկական կողմը կոշտ ձևով պահանջ է ներկայացրել ադրբեջանական կողմից բանակցություններին մասնակցող զինվորականներին։

 

«Այս պահին այնտեղ են, բայց իրենց շատ կոշտ հայտնվել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածքները մերն են ու դա չի քննարկվում և, որ հայկական կողմը որևէ մետր տարածք չի թողնելու իրենց և իրենք պարտավոր են հետ վերադառնալ իրենց ելման դիրքեր», հայտնեցին նախարարությունից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.