ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար. Փալոն

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում:

«Արմենիապրես»-ը այս մասին հայտնում է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնի «Թվիթերի» իր էջից: Փալոնը նկատել է՝ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ:  «ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար»,- նշել է կոնգրեսականը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.