Մայիսի 11-ին Գազայի հատվածից դեպի Իսրայելի հարավ բաց թողնվեցին ևս 40 հրթիռ, հաղղորդում է Times of Israel-ը։
Հրթիռները վնասել են Աշդոդ և Աշկելոն քաղաքների շենքերից մի քանիսը։
Ըստ տվյալների, Իսրայելը օգտագործել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը, սակայն, չի հաղորդում, թե քանի հրթիռ է հաջողվել վնասազերծել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական բանակը հրթիռային հարվածներով Գազայի հատվածում ոչնչացրել է 130 թիրախ:
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ։