Նոր Կադրեր Երուսաղեմի ռմբակոծումից. արձակվել է ավելի քան 200 հրթիռ

Գիշերվա ընթացքում արմատականները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 200 հրթիռ, ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում խոցել են 140 թիրախ, ոչնչացրել ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների 15 անդամի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իսրայելական բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսին։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ռազմական՝ «Ալ Քասամի ջոկատներ» թևը Իսրայելին երկու ժամ էր տվել՝ իր զինվորներին Ալ-Աքսա մզկիթի շրջանից դուրս բերելու համար:

«Եթե հակառակորդը չի դադարեցնում մզկիթում աղոթողների պաշարումը, թող սպասի մեր պատասխանին 2 ժամվա ընթացքում»,-վերջնագիրը Telegram-ում ներկայացրել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակ Աբու Օբայդան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.