Ո՞վ էր Եռաբլուրում Քոչարյանին Թաղող, Ատող կինը. Լրագրող Նանե Արզումանյանը մանրամասներ է հայտնում

Երեկվա հանրահավաքից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնացել էր Եռաբլուր, որտեղ էլ միջադեպ էր տեղի ունեցել։ Զոհվածի մայրը դիմելով Քոչարյանին՝ ասել էր՝ «ատում եմ ես քեզ, թաղեմ քեզ…»։

Միջադեպը համացանցում բուռն քննարկման առիթ դարձավ, այսօր էլ լուրեր տարածվեցին, որ Քոչարյանին ատող ու թաղող կինը իշխանական araratnews.am կայքի լրագրող Նանե Արզումանյանի մայրն է։ Նշենք, որ այդ կայքը պատկանում է խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին, որն էլ մտերմիկ կապեր ունի Փաշինյանի իշխանության հետ։

Նանեն մեզ հետ զրույցում ասաց, թե տեսանյութում երեւացող կինը իր մայրը չէ․

 

«Առնվազն պետք է սրբապիղծ լինեն, որ փորձեն այդ կերպ մանիպուլացնեն, որովհետեւ ես չեմ գնում Եռաբլուր շոուներ անելու համար։ Այնտեղ է այդ միջադեպը տեղի ունեցել, ես կարծում եմ՝ յուրաքանչյուր լրագրող կաներ եւ կհրապարակեր։ Իսկ ինչ վերաբերում է, թե այդ կինը իմ մաման է, չի համապատասխանում իրականությանը։ Ինձ համար միեւնույն են բոլոր քաղաքական այրերը, թող չկապեն, որ, եթե Քոչարյանին եմ քննադատում, Նիկոլին եմ պաշտպանում, կամ Նիկոլին եմ քննադատում, Քոչարյանին եմ պաշտպանում։ Իմ համար շատ կարեւոր էր իմ եղբայրը, որը զոհվեց»։

Հիշեցնենք, որ երեկվանց համացանցում հայտնվել էր Եռաբլուրում Քոչարյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութը, որտեղ զոհված զինվորի հարազատը անպատվում էր Ռոբերտ Քոչարյանին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.