Նոր Բացառիկ կադրեր. Ինչպես է Կոմիտասի շուկայի մոտ այրվում 31 համարի գազելը

Այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ՝ Կոմիտասի շուկայի դիմաց, տրասնպորտային կանգառի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ –փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, վարորդը ճիշտ կոմնորոշվելով, արագ էվակուացրել է ГАЗель-ում գտնվող ուղևորներին, ապա վտանգելով իր կյանքը, փակել է գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և կարճ ժամանակում ժամանած հրշեջները մարել են կրակը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.