«Փատերով կհրապարակեմ , կմերկացնեմ այն անձնավորությանը, ով ցանկանում է հասարակությանը շեղել ու վնաս հասցնել: «Գարդասիլ»-ի պատվաստումը վտանգավոր է և ծնողներին կոչ եմ անում աղջիկ երեխաներին հեռու պահել սրանից»,-այսօր` դեկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության ոլորտում մասնագիտացած հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշում է, որ Ծաղկաձորում Առողջապահության նախարարության կողմից հրավիրված սեմինարը հանրության շեղելու համար է արվել, քանի որ ոչ ոք չի կարող ասել տեղում պատվաստողները «Գարդասիլ»-ով են պատվաստվել, թե վիտամինով»:
«Չհավատալու իրավունքը իմն է, քանի որ հիմնավոր պատճառ ունեմ իրենց չհավատալու: Պատվաստել են 5 հոգու, որից մեկն է եղել 13 տարեկան: Շոուն, որ կազմակերպեցին ոչինչ չարժէ, քանի որ չեն կարող ապացուցել, որ դա «Գարդասիլ» է»,-նշում է Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը մեջբերելով հայտնի բժիշկների վկայությունները փաստում է, որ «Գարդասիլ»-ով պատվաստումը վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներ է առաջացնում , ինչպես նաև նյարդային համակարգի շեղումներ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ henaran.am