«Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս...». Փաշինյանը չպատասխանեց լրագրողի հարցին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:

Նա մոտենում է զոհված երիտասարդների շիրիմներին, խոնարհվում եւ ծաղիկներ դնում:

Նրա թիկնազորի անդամները թույլ չէին տալիս NEWS.am-ի եւ Tert.am-ի լրագրողներին մոտենալ Փաշինյանին:

Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանը հեռվից հարց ուղղեց. թե ինչ խղճով է Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ինչ զգացողություն է ունենում, Փաշինյանը, սակայն թիկնազորի անդամները թույլ չէին տալիս նրան մոտենալ վարչապետի պաշտոնակատարին: «Ինձ հանգիստ թողեք»,-ասաց  լրագրողը, իսկ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն էլ ասաց. «Անի ջան, կարո՞ղ է իրա հետ զրուցենք մի հատ»:

Քիչ անց մոտեցան նաեւ ոստիկանության աշխատակիցներ, որոնք արգելուm էին երկու լրատվամիջոցների լրագրողներին մոտենալ Փաշինյանին: 

Հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում. «Դիմեք համապատասխան մարմինների»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.