Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մայիսի 9-ի առիթով Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

 

«Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, հերոսների շիրիմներին, խունկ ծխեց: Փաշինյանը նաև զրուցեց Արցախի պատերազմի զոհերի շիրիմներին այցի եկած հարազատների հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.