Ֆեյսբուքը հեռացրել է Ադրբեջանի ՊՆ հետ կապված հաշիվներ ու էջեր

Ֆեյսբուքը ջնջել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապված սոցցանցային էջեր։ Այս մասին տեղեկանում ենք Ֆեյսբուքի տարածած մամուլի հաղորդագրությունից։ Ֆեյսբուքը հեռացրել է 124 ֆեյսբուքյան հաշիվ, 15 էջ, 6 խումբ և 30 ինստագրամյան հաշիվ։ Այդ էջերը հիմնականում թիրախավորում էին ադրբեջանական ներքին լսարանը, նաև Հայաստանը։ Ֆեյսբուքը կապեր է հայտնաբերել այդ հաշիվների և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.