Վիճող տղամարդը ծնկեց ու ներողություն խնդրեց. Սթափեցնող միջադեպ երևանյան փողոցում

Սթափեցնող միջադեպ. Իտալիայի փողոց Խորենացի խաչմերուկի հետիոտնի անցումը դանդաղ, մեջքը բարձր ու թվացյալ արհամարհական քայլվածքով' արդեն կարմիր լույսի տակ անցնում էր մի երիտասարդ: 3 վայրկյանում հայկական խցանման մեջ ձայնային ազդանշանների մեջ առաջին մեքենայի տղամարդը սկսեց անպատվել տղային: Երիտասարդը վերջին մեկ քայլի վրա համբերությունից դուրս եկավ, շրջվեց դեպի մեքենաները ու բարձրացրեց տաբատը մինչև ծնկները.......Դիմացի մեքենայի տղամարդը, որն արդեն իջել էր մեքենայից վիճելու տրամադրությամբ' ծնկեց' գլուխը բռնած. <<Ցավդ տանեմ, կներեեես>> Տղան ծածկեց երկու ոտքի պրոթեզներն ու առաջացավ դեպի հառաչող տղամարդը. <<Վեր կաց ախպեր ջան>> ..... Փողոցում կյանքը սթափեցնող կանգ էր առել.... Մենք հիմա ավելի հաճախ ենք հանդիպելու նման դեպքերի: Զգույշ լինենք ու հանդուրժող

Գրառումը ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հովհաննիսյանի էջից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.