1999թ.-ին Ստամբուլում կողմ քվեարկելով Ռոբերտ Քոչարյանն ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է

Առաջին լրատվականը գրել է. Մեր օրերում՝ հատկապես Արցախյան պատերազմից հետո, այնքան են շատացել տեղեկատվական հոսքերը, որ շատ հաճախ մոռանում են, թե իրականում ժամանակին ով ինչ է ասել, կամ արել, չնայած որ այսօր այդ  նույն մարդիկ պնդում են հակառակը՝ հակասելով իրենք իրենց ։ Այս ամենի վառ օրինակ է 1999-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթաժողովին Ռոբերտ Քոչարյանի կողմ քվեարկությունը «Մարդու իրավունքների ոլորտ» բաժնի հոդված 19-ին։

 

Մեջբերում 1999 թվականի նոյեմբերին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթաժողովին պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված Եվրոպայի անվտանգության Խարտիայի «Մարդու իրավունքների ոլորտ» բաժնի հոդված 19-ից.

«Մարդու իրավունքների, ներառյալ, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պիտի հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթերում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներն են՝ գոյություն ունեցող պետության ներսում»։

Այս ձևակերպմանը Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը կողմ է քվեարկել՝ ընդունելով, որ Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի կազմում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.