Սիրիացի վարձկան-ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած սիրիացի վարձկան-ահաբեկիչները Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Սյունիքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ առավոտյան սկսված նրանց դատաքննությունն ավարտվեց մեկ ժամ առաջ:

 

Վեց ամիս առաջ Հայաստանում կալանավորված ազգությամբ արաբ, սիրիացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են մի քանի հոդվածով՝ ծանր հանցանքի համար.

միջազգային ահաբեկչություն, զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ՝ սպանության փորձ, քաղաքացիական անձանց, բնակչության վրա հարձակման փորձ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.