Քիչ հետո` վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը

Hraparak.am-ը գրում է.  Քիչ հետո Էրեբունի օդանավակայանում վայրէջք կկատարի Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։

Մեր տեղեկություններով՝ Ռուստամ Մուրադովն իր հետ 3 ռազմագերի է բերում՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ, գերիների վերադարձը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհիվ է, ով այսօր ամբողջ օրը

բանակցություններ է վարել Բաքվում և րոպեներ առաջ մեզ հայտնի դարձավ, որ գերիները Բաքվի օդանավակայանում են, Մուրադովի ինքնաթիռում, որը թռիչքի է պատրաստվում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.