Թուրքիայում մայիսմեկյան ցույցերն ընթացել են տասնյակ ձերբակալություններով

Ստամբուլում ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելով ցրել է մայիսմեկյան ցույցերը: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել:

 

Իշխանությունները, պատճառաբանելով արտակարգ դրության պայմանները, արգելել էին ցույցեր անցկացնել հատկապես մայիսմեկյան ցույցերի կենտրոն համարվող Թաքսիմ հրապարակում:

1977 թվականի իրադարձություններից հետո Թուրքիայում մայիսմեկյան ցույցերն անցնում են բողոքի մեծ ընդվզումներով, հաճախ բախումներով ու անկարգություններով:

1977 թվականի մայիսի 1-ին Թաքսիմ հրապարակում կրակ էր բացվել ցուցարարների վրա, որի արդյունքում առնվազն 34 մարդ էր սպանվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.