Փաշինյանի ինքնաթիռը չի կարողանում թռչել Կազանից

ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: Այդ մասին տեղեկանում ենք կառավարությունից։

 

«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», — նշել են գործադիր մարմնից։

Փաշինյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.