Ե՞րբ հրաժարական կտա Վահան Քերոբյանը

Եթե մինչեւ տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չապահովվի, հրաժարական կտամ, գո՞հ եք:

 

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Լրագրողը նախարարից հետաքրքրվել էր, թե մինչեւ տարեվերջ երկնիշ աճ չապահովելու դեպքում ի՞նչ է անելու:

Նշենք, որ Վահան Քերոբյանը բազմաթիվ անգամներ նշել է, որ նպատակ է դրել 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ ապահովել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.