Եմենցի խռովարարաները հայտարարել են սաուդյան օդուժի հենակետին ավիահարված հասցնելու մասին

 Եմենական «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան հայտարարել Է նոր ավիահարվածի մասին, որ հասցվել Է Սաուդյան Արաբիայի տարածքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռազմաօդային ուժերը ձեռնարկել են հակագրոհ, որի թիրախը դարձել Է Խալիդ թագավորի անվան ավիաբազան՝ «Քասեֆ-2» տիպի անօդաչու թռչող ապարատի օգտագործմամբ, հարվածը եղել Է ճիշտ»,- ապրիլի 28-ին գրել Է նա Twitter-ում: Սարիան վերստին խռովարարների գործողությունը համարել Է «ագրեսիայի Էսկալացիայի եւ եմենցի ժողովրդի համընդհանուր պաշարման պատասխանը»:

Ապրիլի 26-ին նա նաեւ հայտնել Էր անօդաչուի միջոցով այդ հենակետի գնդակոծման մասին: Եմենում 2014 թականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների միջեւ:

Այն առավել ակտիվ փուլ Է մտել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո: Ավելի քան հինգ տարի շարունակվող հակամարտությունը հանգեցրել Է աշխարհում խոշորագույն հումանիտար ճգնաժամի առաջացման: ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 24 միլիոն եմենցիներ՝ երկրի բնակչության մոտավորապես 80 տոկոսը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցում Է 3 միլիոնը:

Խռովարարները պարբերաբար իրականացնում են գրոհներ, որոնց գլխավոր նպատակը մնում Է Սաուդյան Արաբիան՝ իր ենթակառուցվածքով, այդ թվում նավթային ենթակառուցվածքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.