Զինվորական հագուստով տղամարդը տեսանյութ է հրապարակել «Սոսիների պուրակ»-ից

Auroranews- ը տեսանյութ է ստացել, որում զինվորական հագուստով տղամարդը պատմում է «Սոսիների պուրակ»- ի մասին և անդրադառնում այս րոպեներին ակտիվ քննարկվող տեղեկություններին, որ պուրակի մեծ մասը անցել է ադրբեջանական վերահսկողության տակ: 

Հիշեցնենք՝ այս խոսակցությունները տարածվեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակած լուսանկարներից հետո: Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը Auroranews- ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքում հրապարակել:  Տարածված հերքումից հետո Auroranews- ը կապ է հաստատել նախարարության խոսնակի հետ, նշել, որ տեղից հաստատել են լուրը: Նա նշեց, որ քիչ անց կկապվի մեզ հետ: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.